Կոլումբիայում 9-ը օր անընդմեջ չեն հանդարտվում հակակառավարական ցույցերը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հարյուր հազարավոր մարդիկ բողոքում են հասարակական կարծիքի առաջնորդների դեմ մահափորձի, աշխատավարձերի ու կենսաթոշակների՝ կառավարության փոփոխության պլանների դեմ։
Ըստ աղբյուրի՝ Կոլումբիայի կառավարությունը, որը չկարողացավ համաձայնության գալ արհմիությունների, ՀԿ-ների և ուսանողների հետ, շարունակում է բանակցություններ վարել տարբեր կողմերի հետ «Մեծ ազգային երկխոսության» շրջանակներում:
Նշվում է, որ Կոլումբիայի հյուսիսում գտնվող Բարանկիլյա քաղաքում ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը մի քանի ժամով ձերբակալել է ազդեցիկ El Heraldo թերթի երեք թղթակիցների:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կոլումբիայի հակակառավարական ցույցերի ընթացքում ևս հատուկջոկատայինները կիրառել են արգելված զինամթերք, ինչպես, օրինակ, արցունքաբեր գազով նռնակներ և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







