Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Jerusalem Post թերթը։
Պարբերականը նշում է, որ սա Իսրայելի կառավարության ղեկավարի առաջին հեռախոսազրույցն է Թուրքիայի նախագահի հետ 2013 թվականից ի վեր:
Նշվում է, որ Բենեթը «շնորհակալություն է հայտնել Էրդողանին իսրայելցիներին ազատ արձակելու վերջինիս ջանքերի համար, որոնք անցյալ շաբաթ Ստամբուլում ձերբակալվել էին Թուրքիայի նախագահի նստավայրի լուսանկարահանման համար»։
Ըստ «Եդիոտ Ախրոնոտ» թերթի տվյալների՝ թուրքական դատարանը նոյեմբերի 12-ին ձերբակալել է իսրայելյան զույգին այն բանի համար, որ նրանք Ստամբուլում հեռահաղորդակցության աշտարակի դիտահարթակից լուսանկարել էին Էրդողանի նստավայրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







