Թուրքիան և Ռուսաստանը 12-րդ համատեղ պարեկությունն են անցկացրել Եփրատից արևելք գտնվող սիրիական Կամիշլի և Դերիք շրջանների միջև։ Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը ՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Պարեկությանը մասնակցել է չորս միավոր զրահատեխնիկա։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, Դերուն-Աղա բնակավայրի անցման կետից մեկնարկած համատեղ պարեկային ծառայությունը մոտ երկու ժամ տևողությամբ հաղթահարել է ավելի քան 50 կիլոմետր երկարությամբ երթուղին և վերադարձել ելման կետ:
Հիշեցնենք, որ պարեկությունն իրականացվում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







