Նոյեմբերի 30-ին Սիրիայի հյուսիսում ականապատված ավտոմեքենա է պայթել , որի հետևանքով 4 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ականապատված ավտոմեքենան պայթել է սիրիական Ջերաբլուս շրջանում ՝ «Եփրատի վահան» գործողության շրջանում։ Պայթյունը նաև վնաս է հասցրել մոտակա օբյեկտներին ։
Անվտանգության ուժերը ենթադրում են, որ ահաբեկչությունը կատարվել է YPG/PKK-ի ահաբեկիչների կողմից։
Ըստ աղբյուրի՝ Սիրիայի Ջերաբլուս շրջանը «Եփրատի վահան» գործողության ժամանակ «մաքրվել» էր ահաբեկիչներից:
Հիշեցնենք, որ Սիրիայում պատերազմը սկսվել է 2011 թվականի մարտին, երբ բողոքի խաղաղ ցույցերը վերաճել են զինված հակամարտության այն բանից հետո, երբ զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







