«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում ուրբաթ օրը իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը։
Նշենք, որ նոյեմբերի 29-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին մի տղամարդ, որի գոտուն ամրացված է եղել պայթուցիկ սարքը, դանակով հարձակվել Է Լոնդոնի կամրջին հարող պատմական շենքի մերձակայքում գտնվող մարդկանց վրա: Միջադեպը տեղի է ունեցել Քեմբրիջի համալսարանի քրեաբանության ինստիտուտի Learning Together («Սովորում ենք միասին») ծրագրի շրջանավարտների և դասախոսների հանդիպման ժամանակ: Հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը գտնվում են հիվանդանոցում։
Փողոցում ահաբեկիչը ձերբակալվել է անցորդների կողմից, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանները դիմադրության փորձի ժամանակ կրակել են նրան։ Պարզվել է, որ հանցագործը 28-ամյա Ուսման Խանն է։ 2012-ին նա մեղավոր էր ճանաչվել Լոնդոնի ֆոնդային բորսան պայթեցնելու մտադրության մեջ և դատապարտվել 16 տարվա ազատազրկման։ Անցյալ տարվա դեկտեմբերին, բանտարկության մեջ անցկացնելով 7 տարի, Խանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել և պարտավորվել էլեկտրոնային ապարանջան կրել։
Թբիլիսիի կենտրոնական շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել
Թբիլիսի կենտրոնական շուկայում՝ մետրոյի կայարանի հարևանությամբ, այսօր վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է RadioTavisupleba-ն: Հրդեհը մարվել է մի...