Իրաքում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ցուցարարները մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ՝ կիրակի երեկոյան, հրկիզել են Իրաքի Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսության շենքը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով իրաքյան Shafaq գործակալությունը:
Ավելի վաղ ցուցարարները ևս հրկիզել էին Իրանի հյուպատոսության շենքը։ Հյուպատոսարանի մոտ ուժայինների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր ավելի քան 100 մարդ:
Թեհրանը Բաղդադին այս կապակցությամբ բողոքի նոտա էր հղել։ Իրաքի ԱԳ նախարար Մուհամեդ Ալի ալ Հակիմը։ ներողություն է խնդրել իր իրանցի գործընկերոջից՝ Ջավադ Զարիֆից։
Բաղդադում և հիմնականում շիաներով բնակեցված հարավում շարունակվում են բողոքի ակցիաները՝ աշխատատեղերի ստեղծման, կոռուպցիային վերջ դնելու և սոցիալական ծառայությունները բարելավելու պահանջով։
Ցուցարարները չեն հանդարտվում նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի կառավարության հրաժարականի մասին։ Բազմաթիվ իրաքցիներ կարծում են, որ Իրանն աջակցել է Մահդիի կառավարությանը։ Նախորդ հրկիզումը տեղի էր ունեցել նոյեմբերի 28-ին։
Բախումների և անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 350 մարդ, տուժել է շուրջ 50 հազար մարդ: 2003 թվականին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո այս ցույցերն ամենամասշտաբայինն են։
«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 174 չվերթ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսավիացիային»: Այժմ Մոսկվայի օդանավակայանները՝ «Շերեմետևոն», «Վնուկովոն», «Դոմոդեդովոն»...