Ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման ժամկետների և ամսաթվի ճշգրտման հարցն ընդամենը տեխնիկական հարց է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի անվտանգության և արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին։
Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400-ների նոր խմբաքանակի ձեռքբերման համաձայնագիրը կկնքվի շուտով։
Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը տեղեկացրել էր, որ C-400-ների օպցիոնի պայմանագիրը Թուրքիայի համար նախատեսվում է ստորագրել 2020 թվականին։
Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով` C-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար:
Ռուսաստանն այս տարի կատարել է Թուրքիային C-400-ների չորս դիվիզիոնի մատակարարման պայմանագիրը՝ 2,5 մլրդ դոլար գումարով։ Պայմանագիրը նախատեսում է նաև ևս մեկ լրակազմի օպցիոն։
ԶԼՄ-ն հայտնել է Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայմանավորվածության մասին
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել մինչև օգոստոսի վերջ Թեհրանի...