ՆԱՏՕ-ն ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման և անհրաժեշտություն է համարում նրա հետ երկխոսությունը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը:
Ստոլտենբերգը միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ը սպասվող գագաթնաժողովում անդամ-պետությունները կհաստատեն «իրենց ներդրումն ընդհանուր պաշտպանության գործում` ըստ 5-րդ հոդվածի. մեկը բոլորի և բոլորը մեկի համար»:
Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Դաշինքն ունակ է հաղթահարելու գոյություն ունեցող տարաձայնություններն ու բարդությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







