ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան Սուրբծննդյան զարդարանքը: ԱՄՆ առաջին տիկինը «Թվիթերի» իր միկրոբլոգում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել։
«Ամերիկայի ոգին է թևածում Սպիտակ տանը»,- գրել է ԱՄՆ առաջին տիկինը։
Սպիտակ տան զարդարանքը մեծապես իրականացվել է կամավորների աջակցությամբ և ջանքերով։
Սպիտակ տան հարկաբաժիններում կանգնեցված են Ծննդյան տոների եղևնիներ:
Սպիտակ տանը տեղակայվել է նաև Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամրջի, Սպիտակ տան և Ազատության արձանի մակետները:
Սպիտակ տան ամանորյա գլխավոր տոնածառը նախագահի նստավայր է բերվել նոյեմբերի 25-ին՝ Փենսիլվանիայի նահանգից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







