ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով արգելվում է Ռուսաստանի մուտքը G7 այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հարգել հարևանների տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Բանաձևն ընդունվել է միաձայն և փաստթուղթը կրում է խորհրդատվական բնույթ։ Ավելի վաղ համապատասխան որոշում էր ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն։
Բանաձևով կոչ է արվում G7-ի բոլոր առաջնորդներին՝ դեմ հանդես գալ Ռուսաստանի վերադարձին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել Ուկրաինայի ողջ ինքնիշխան տարածքի, այդ թվում Ղրիմի օկուպացիան, և չի դադարեցրել հարձակումները ողջ աշխարհում ժողովրդավարության վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







