Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտգործնախարարությունը Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության երկու աշխատակցի նկատմամբ պերսոնա նոն գրատա է հայտարարել: Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտարարություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը:
Գերմանական իշխանությունները պնդում են, որ չնայած բարձր մակարդակով ռուսական իշխանություններին պահանջ են ներկայացրել, Ռուսաստանը բավարար չափով չի աջակցել Թիրգարդենում օգոստոսի 23-ին վրացի քաղաքացու սպանության հետաքննությանը:
Ինչպես հայտնում է Արտգործնախարարությունը, ռուսական իշխանությունների չմասնակցությունը հետաքննությանը կառավարության տեսանկյունից կարևոր է, քանի որ մեծացնում է այն հավանականությունը, որ սպանությունն իրականացվել է կա՜մ պետական մարմինների պատվերով, կա՜մ էլ Չեչնիայի իշխանությունների կողմից, որը Ռուսաստանի Դաշնության մաս է կազմում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Բեռլինում տեղի է ունեցել Վրաստանի 40-ամյա քաղաքացու սպանություն, և նույն օրը Բեռլինի իրավապահ մարմինները ձերբակալել են Ռուսաստանի 49-ամյա քաղաքացու` որպես կասկածյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







