Ֆրանսիայի Նախագահ Էմմանուել Մակրոնը կոչ է արել ՆԱՏՕ-ին վերաիմաստավորելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ առանց Ռուսաստանի հետ երկխոսության անհնարին է կայունությունը Եվրոպայում: Նման հայտարարարություն է արել Ֆրանսիայի առաջնորդը Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների մասին մամուլի ասուլիսում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է վերաիմաստավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ,-ընդգծել է Մակրոնը` հավելելով,-առանց նրա հետ մանրակրկիտ երկխոսության անհնարին է անվտանգությունը Եվրոպայում»:
Ֆրանսիայի Նախագահը նաև նշել է, որ խոսքը գնում է ժամանակակից ռազմավարական համատեքստում կայունության ապահովման մասին, որը, սակայն, չի վնասի Դաշինքի անդամ-պետությունների ինքնիշխանությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







