Ամերիկացի ռեժիսոր, հնչյունավորող, մուլտիպլիկատոր և ձեռնարկատեր Վալտեր Էլիաս Ուոլթ Դիսնեյը ծնվել է 1901թ. դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Չիկագո նահանգում: Որպես ամերիկյան անիմացիոն արդյունաբերության նախաձեռնող, նա ներկայացրել է մուլտֆիլմերի արտադրության մեջ մի շարք զարգացումներ։
Նշանակալի արդյունքներ գրանցած Սպիտակաձյունիկը և Յոթ Թզուկները (1937թ.), Պինոկիոն (1940թ.), Դամբոն (1941թ.), Բեմբին (1942), Մոխրոտիկը (1950թ.), Մերի Պոպինզը (1964թ.) և մի շարք այլ ֆիլմերի շարքին զուգահեռ 1950թթ-ականներին Դիսնեյը զվարճանքի այգիների արտադրության գործին է անցել և 1955թ. բացել Դիսնեյլենդը:
Դիսնեյը՝ որպես կինոռեժիսոր, ստացել է բազմաթիվ ակադեմիական մրցանակներ, որոնք վաստակել է ինքնուրույն՝ ստանալով 22 Օսկար 59 անվանակարգերից: Նա այլ մրցանակների թվում ներկայացված էր նաև Էմմի մրցանակի և երկու Ոսկե գլոբուս մրցանակների, որոնք տրվում են նշանակալի ձեռքբերումների համար: Նրա ֆիլմերից մի քանիսը Կոնգրեսի Գրադարանը ներառել է Ազգային ֆիլմի արձանագրատանը:
Ուոլթ Դիսնեյի ընտանեկան թանգարանում գրառում է արված, որ Դիսնեյն «իր անձնակազմի անդամների հետ համատեղ ամբողջ աշխարհում ստացել է 950-ից ավել մրցանակներ և կոչումներ»:
Անիմացիոն արդյունաբերության նախաձեռնողը անիմացիայի պատմության մեջ մնում է կենտրոնական կերպար: Տեխնոլոգիական նորարությունների, կառավարությունների և ընկերությունների հետ համագործակցությունների շնորհիվ, նա փոքր, եզրային ստուդիան վերածել է բազմազգ զվարճանքի արդյունաբերության հսկայի, որը տարեկան հյուրընկալում է միլիոնավոր այցելուների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







