Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ հայցի պատճառը Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից սկսված հորատման աշխատանքներն են, որոնք հունական կողմի մեկնաբանությամբ, անօրինական և անթուլյատրելի են:
Հիմնական խնդիրն այն է, որ Թուրքիան պնդում Է, որ Նիկոսիան թույլատրագրեր տալու իրավասություն չունի, և որ առանձին գոտիներ պատկանում են թուրքական կողմին:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն էլ մյուս կողմից հայտարարել Է, որ տրամադրված Է բոլոր հասանելի իրավական միջոցներով պաշտպանել երկրի ինքնիշխան իրավունքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







