Մինսկի կենտրոնում բողոքի ցույցեր են ընթանում Ռուսաստանի հետ Բելառուսի ինտեգրման խորացման դեմ։ Դրան մասնակցում են բելառուսական ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է РБК-ն ՝ հղում անելով Tut.by-ին
Աղբյուրում նշվում է, որ ակցիաներից մեկը ստացել է «Կենդանի շղթա» անվանումը և այն կազմակերպել են «Թարմ քամի» շարժման ներկայացուցիչները։ Այս ակցիային ընթանում է Ազգային բանկի մերձակայքում և դրան մասնակցում է մոտ 200 մարդ ։
Երկրորդ ակցիան տեղի է ունենում Հոկտեմբերյան հրապարակում, տեղական ժամանակով ժամը 13։00-ին ակցիային մասնակցել է շուրջ 500 մարդ ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Հոկտեմբերյան հրապարակում ակցիայի անցկացման նախաձեռնությամբ հանդես է եկել չգրանցված «Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Պավել Սեվերինեցը:
Ըստ աղբյորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն , որտեղ կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության օրակարգում առկա հրատապ հարցերը, իսկ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







