Թուրքիան մտադիր չէ դուրս բերել իր զինվորականներին Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ Սիրիայի ժողովուրդը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որ հեռարձակվել է Ntv հեռուստաալիքով։
«Քանի դեռ սիրիացի ժողովուրդը չի ասել «շնորհակալություն, դուք արդեն կարող եք հեռանալ», մենք չենք կարող լքել այդ երկիրը», — ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Թուրքական զորքերը երեք զինված գործողություն են իրականացրել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դեմ։ Արդյունքում Հալեպի նահանգում գրավվել Է Աֆրինի շրջանը, իսկ Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծվել է «անվտանգության գոտի»,- ամփոփել է Թուրքիայի ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







