Բաշար Ասադի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իդլիբ քաղաքը, որի արդյունքում զոհվել է 11 մարդ։ Այս մասին հայտում է գործակալությունը։
Ինչպես հայտնում են սիրիական ընդդիմության աղբյուրները, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Մարաաթ ալ- Նուման շրջանին, Բարա, Բելյուն, Թեհթայա և Խուլյուբբե գյուղերին, իսկ Բաշար Ասադի ռեժիմի ռազմաօդային ուժերը՝ Քեֆրենբիլ, Ալ-Բարա, Հաս, Իհսիմ, Քեֆերմուս, Խազարին, Հիրբիթ, Բիրնան, Ֆերվան շրջաններին:
Ըստ աղբյուրի հարձակման հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են վիրավորվել, իսկ զոհվածների թվում եղել են նաև կանայք և երեխաներ։
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը
Սվերդլովսկի «Ադրբեջան-Ուրալ» տարածաշրջանային հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկին ձերբակալվել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Համայնքի փոխնախագահ...