Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը մի քանի ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող «Համաս» արմատական շարժման դիրքերին՝ ի պատասխան զինյալների կողմից հրթիռների արձակման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական բանակի Twitter-յան միկրոբլոգում արված գրառմանը:
Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարձակվել են հասցրել «ահաբեկիչների» մի քանի օբյեկտներին։ Գնդակոծվել եմ նաև Համասի զինյալների ճամբարը, ներառյալ՝ պահեստները, գրասենյակները և հսկիչ անցակետերը։
Բացի այդ, Գազայի հատվածի հյուսիս-արևմուտքում ավերվել է Համասի ռազմածովային ուժերի բազան:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օդային հարվածների հետևանքով երկու խաղաղ քաղաքացի է վիրավորվել։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից երեք հրթիռ է արձակվել: Դրանցից երկուսը արձակվել է «Երկաթե գմբեթ» համակարգից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







