Հյուսիսային Կորեան հայտարարել է «կարևոր փորձարկումներ» անցկացնելու մտադրության մասին։ Այս մասին Հյուսիսային Կորեայի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է դեկտեմբերի 7-ի երեկոյան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԿԺԴՀ-ն բարեհաջող փորձարկումներ է անցկացրել Թոնչխան-նի շրջանի Սոխե փորձադաշտում։
Համաձայն հաղորդագրության՝ մոտ ապագայում փորձարկումների արդյունքները նշանակալի ազդեցություն կունենան Հյուսիսային Կորեայի ռազմավարական դիրքերի փոփոխության վրա։ Գործակալությունը, միաժամանակ, չի պարզաբանել, թե հատկապես ինչ փորձարկումների մասին է ասվում:
Սոխե փորձադաշտը, որը նաև կոչվում է տիեզերակայան, գտնվում է Փհենյանից 200 կմ հյուսիս-արևմուտքում և Յոնբյոն խոշոր միջուկային կենտրոնից 70 կմ արևմուտքում:
Յոնբյոնում միջուկային օբյեկտների չեզոքացման հարցը քննարկվել է ընթացիկ տարվա փետրվարին Հանոյում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ:
Խորհրդակցությունների արդյունքում պարզ էր դարձել, որ Փհենյանը շարունակել է այդ միջոցառումները՝ ի պատասխան պահանջելով մեղմացնել պատժամիջոցների ռեժիմը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







