The Washington Post թերթը դեկտեմբերի 9-ին հրապարակել է Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է դառնում, որ Վաշինգտոնը ամերիկյան հասարակայնությունից թաքցրել է այդ երկրում մարտական գործողությունների վերաբերյալ իրադրությունը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«18 տարվա ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ բարձրադիր չինովնիկներն ԱՄՆ-ում արել են կեղծ հայտարարություններ և թաքցրել պատերազմը հաղթել չկարողանալու ակնհայտ փաստը»,-ընդգծել է The Washington Post-ը: «Ամերիկյան ռազմական ղեկավարությունը Քաբուլում և Սպիտակ Տունը հաճախ են խեղաթյուրել վիճակագրական տվյալներն այն բանի համար, որ տպավորություն ստեղծեն, թե ԱՄՆ-ն պատերազմում հաղթական դիրքում է»,-նշվում է հայտարարության մեջ:
Թերթը մեջբերում է նաև Բրաունի համալսարանի քաղաքագետ Նեթ Քրոուֆորդի կողմից տրված գնահատականները, համաձայն որի` 2001թ-ից Պենտագոնը, Պետդեպարտամենտը և Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը ծախսել են ընդհանուր առմամբ 950 մլրդ դոլար Աֆղանստանում ռազմական գործողության և քաղաքացիական նախագծերի վրա, սակայն այդ միջոցների արդյունավետությունը այնքան էլ մեծ չէ Աֆղանստանում կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով:
Աֆղանստանում ռազմական գործողությունը սկսվել է 2001թ. հոկտեմբերին, իսկ 2010-2013թթ. դաշնակիցների հետ միասին ամերիկյան զորախմբի թիվն այնտեղ հասել է 150 հազար զինծառայողի: Հիմնական զորախմբերն այնտեղից դուրս են բերվել 2014թ., իսկ այժմ այնտեղ կան շուրջ 14 հազար զինծառայողներ: Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ամերիկյան ավելի քան 2300 զինծառայող և վիրավորում ստացել շուրջ 20500-ը:
Ալիևը հայտարարել է Սիրիային ադրբեջանական գազ մատակարարելու նախագծի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով...