Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԿԺԴՀ-ի խաղաղության կոմիտեի նախագահը Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ Նախագահին բնորոշել է որպես անհամբեր և ծեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Թրամփը ծեր և անհամբեր մարդ է: Թրամփը շատ բան չգիտի ԿԺԴՀ-ի մասին, և իր քաղաքացիներն արդեն շատ բան չեն կորցնի: Եթե ԱՄՆ-ն իմաստություն չդրսևորի, ապա ժամանակի ընթացքում կբախվի իրականության հետ, որը սպառնալիք կներկայացնի Վաշինգտոնի անվտանգության համար»,-ընդգծել է Կիմ Յոն Չհոլը:
Նման արձագանքը ամերիկյան վարչակազմի հայտարարության պատասխանն էր. դեկտեմբերի 7-ին Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ ԿԺԴՀ-ն չի խառնվի ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունների մրցավազքին: Սակայն հաջորդ օրը թվիթերյան իր էջում գրել էր, որ Կիմ Չեն Ընը կկորցնի ամեն ինչ, եթե ձեռնարկի թշնամական քայլեր:
Հիշեցնենք, որ կողմերը պարբերաբար քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման համար: Երկու երկրների միջև առաջին գագաթնաժողովն անցկացվել էր 2018թ. հունիսին Սինգապուրում, իսկ երկրորդը` 2019թ. փետրվարին Հանոյում, սակայն ավարտվել անարդյունք: Ներկայում ԱՄՆ-ի և ԺԴՀ-ի միջև հարաբերությունները շարունակում են մնալ չկարգավորված:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







