Սիրիայում իրադրության կարգավորման միջազգային հանդիպման բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը Նուր-Սուլթանում դեկտեմբերի 10-11-ի բանակցություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ղազախստանի Արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովի հայտարարությանը:
Ըստ Արտգործնախարարության հատուկ ներկայացուցչի` հանդիպմանը կմասնակցեն երաշխավոր պետությունների` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև Սիրիայի կառավարության և սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները:
Սիրիայում իրադրության կարգավորման միջազգային հանդիպմանը ՄԱԿ-ի պատվիրակությունը կնախագահի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը: Դեկտեմբերի 10-11-ը նախատեսվող հանդիպումը թվով 14-րդ միջազգային հանդիպումն է: Որպես դիտորդներ կմասնակցեն ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի բարձրագույն ներկայացուցիչները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







