Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 10-ին: Այն հիմնարար փաստաթուղթ է` բաղկացած 30 հոդվածներից: Հռչակագիրը մարդու բնական, անօտարելի իրավունքների առաջին ընդհանրական ամրագրումն է, որը թարգմանվել է հարյուրավոր լեզուներով:
Հռչակագիրն ունի խորհրդատվական կարգավիճակ, բայց դրա հիմքում ընկած են մասնակիցների համար պարտադիր երկու պայմանագիր՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագիրը և Տնտեսական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։
Ի պատիվ Հռչակագրի` 1950թ. ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին։ Տոնին մասնակցում են տարբեր համայնքային և կրոնական խմբերի ներկայացուցիչներ, խորհրդարաններ, կառավարություններ և, իհարկե, Միավորված ազգերի կազմակերպությունը։ Յուրաքանչյուր տասը տարին մեկ ձեռնարկվում են քարոզարշավներ՝ նպաստելու Հռչակագրի և անմիջականորեն մարդու իրավունքների իրագործմանը։
2007 թ. դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Մարդկային արժանապատվություն և արդարություն բոլորիս համար» անունը կրող քարոզարշավը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները։ Այն տևեց ուղիղ մեկ տարի՝ մինչև 60-րդ հոբելյանը։
Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցել է Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։...