Ամերիկյան Time ամսագիրը 16-ամյա շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին կոչել է «Տարվա մարդ»։ Նա ամենաերիտասարդն է, ով ստացել է «Տարվա մարդ» կոչումը ըստ Time-ի 92 տարվա պարգևատրման պատմության ընթացքում։
«Կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը համարձակվել է մոլորակի վերաբերյալ անորոշ տագնապները վերածելու Համաշխարհային փոփոխությունների համար միջազգային շարժման»,-նշել է հրատարակությունը։
Հիշեցնենք, որ այս տարի Գրետա Թունբերգը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել մեղադրական ճառով, որում երկրների առաջնորդներին մեղադրել է դատարկախոսության մեջ։ Թունբերգը հայտարարել է, որ քաղաքական գործիչներն իրենց խոստումներով գողացել են իր մանկությունը։ Աղջկա խոսքն առաջացրել է ոչ միանշանակ արձագանք այդ թվում և Ռուսաստանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոգևորությամբ չի կիսում Թունբերգի ելույթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







