Մեծ Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնը չի մասնակցի Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների` դեկտեմբերի 12-13-ի գագաթնաժողովին Բրյուսելում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԵՄ բարձրագույն ներկայացուցչի հայտարարությանը ԵՄ գագաթնաժողովի նախօրեին:
Համաձայն ԵՄ ներկայացուցչի հայտարարության` Մեծ Բրիտանիան չի մասնակցի ընտրություններին Միացյալ Թագավորությունում այդ ժամանակահատվածում պլանավորված արտահերթ ընտրությունների պատճառով:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից պետք է դուրս գար 2019թ. մարտի 31-ին, սակայն Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժել են Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը: Եվրամիության կողմից Brexit-ը վերջին անգամ երկարաձգվել է մինչև 2020թ. հունվարի 31-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







