Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի նախագահության կազմում է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Համաձայն աղբյուրի` նախագահական վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը դարձել է խորհրդի համակարգող: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեկտեմբերի 10-ի հրամանագրով հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահության կազմը:
Համաձայն գործակալության` նախագահության կազմում ընդգրկվել են նաև գիտական շրջանի ներկայացուցիչներ` ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչի, ՄՊՀ Էկոնոմիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզան, «Էրմիտաժ»-ի ղեկավար Միխայիլ Պիոտրովսկի և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







