Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Այս մասին հայտնում է Ermenihaber կայքը։
Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով Սենատի կողմից ընդունված որոշմանն, իր Twitter-յան կայքէջում գրառում է կատարել՝ նշելով.
«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք, ովքեր պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված բանաձևն ընդունվել է միաձայն, այն պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







