ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հրահանգել են Եվրահանձնաժողովին ներկայացնել բանակցությունների մանդատ Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունների հարցով ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց անիմիջապես հետո: Այս մասին նշվում է Եվրամիության գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ:
Գագաթնաժողովի ժամանակ հայտարարվել է նաև ԵՄ-ից դուրս գալուց հետո Լոնդոնի հետ հարաբերությունների վերաբերյալ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:
Ինչպես նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ հարաբերությունները կուղղվեն առավել սերտ գործընկերության կառուցմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







