Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:47

ԱՄՆ-ը պաշտոնապես հետաձգել է Չինաստանի դեմ լրացուցիչ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը

Միացյալ Նահանգները պաշտոնապես հետաձգել է Չինաստանի նկատմամբ լրացուցիչ տուրքերի ուժի մեջ մտնելը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահի ցուցմանը համապատասխան՝ ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչը որոշել է փոխել քննության շրջանակներում ձեռնարկվող 301-րդ հոդվածը (1974 թվականի առևտրի մասին օրենքը), որը նախատեսում է հնարավոր պատժամիջոցներ անարդար առևտրային գործընկերների նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ կասեցվում է Չինաստանից որոշ ապրանքների համար 15 տոկոսի չափով լրացուցիչ տուրքերը, որոնք նախատեսվում էին ուժի մեջ մտնել դեկտեմբերի 15-ին։

Նշենք, որ ԱՄՆ-ը և Չինաստանը դեկտեմբերի 13-ին առևտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ համաձայնության են հասել։

Առեւտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը լրագրողներին հաստատել է, որ պայմանավորվածությունների շրջանակներում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը համաձայնել է անորոշ ժամանակով հրաժարվել չինական ապրանքների մաքսատուրքերի խստացումից, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 15-ին: Նա նաև պարզաբանել է, որ համաձայնագիրը հունվարի սկզբին ամենայն հավանականությամբ կստորագրվի երկու երկրների առևտրային ներկայացուցիչների կողմից, այլ ոչ թե պետությունների ղեկավարների կողմից, ինչպես ավելի վաղ էր նախատեսվում: Ինչպես ակնկալում է Լայթհայզերը, ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան երկու տարվա ընթացքում ավելացնել Չինաստան ամերիկյան ապրանքների ներմուծման ծավալը 200 մլրդ դոլարով, իսկ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը կկրճատվի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+