ԿԺԴՀ-ն կօգտագործի պաշտպանական տեխնոլոգիաների վերջին փորձարկումների արդյունքները՝ ամերիկյան միջուկային սպառնալիքներին հակազդելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի ազգային բանակի գլխավոր շտաբի պետ Պակ Չոն Չհոնին ։
«Վերջին պաշտպանական փորձարկումների արժեքավոր տվյալները, տեխնոլոգիաները և արդյունքները կկիրառվեն նոր ռազմավարական սպառազինության ստեղծման համար, որը կոչված է վճռականորեն և հուսալիորեն զսպել և ճնշել ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքները», – հայտարարել է նա:
Գործակալության տվյալներով ՝ Պակ Չոն Չհոնը նաև նշել է, որ Փհենյանը պատրաստ է պատասխանել «թշնամական ուժերի» ցանկացած քաղաքական և ռազմական սադրանքների:
Նշենք, որ ուրբաթ օրը ԿԺԴՀ-ի իշխանությունները փորձարկումներ են անցկացրել Սոհե զորավարժարանում ։ Ընդ որում այցը կրել է է «չափազանց կարևոր» բնույթ են, սակայն մանրամասներ չեն հաղորդել:
ԶԼՄ-ները հայտնել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հնարավոր օրը
Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները կարող են Ստամբուլում բանակցություններ վարել մայիսի 16-ին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրին: «Այսօր, ամենայն...