Պաշտոնական Նիկոսիան Կիպրոսի օկուպացված հյուսիսային շրջաննեում անօդաչու թռչող սարքեր տեղակայելու Անկարայի որոշումը համարում է մի քայլ, որն ապակայունացնում է իրավիճակն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։ Որոշում, որն ուղղված է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածինների պաշարներ գտնելուն։
«Ակնհայտ է, որ սա Թուրքիայի ևս մեկ ապակայունացնող միջոցն է այս տարածաշրջանում, որն արդեն բախվել է կայունության ապահովման խնդիրներին», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կիպրոսի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Կիրիակոս Քուշոսը Կիպրոսի լրատվական գործակալությանը:
Քուշոսի խոսքով՝ Անկարայի նման գործողությունները ոչ մի կերպ չեն նպաստում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում լարվածության թուլացմանը, և երկրորդ՝ հաստատում են, որ Թուրքիան ոչ միայն միջամտում է իր կողմից գրավված Կիպրոսի տարածքների գործերին, այլև որոշում է այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ ածխաջրածնային պաշարների հետազոտությամբ զբաղվող թուրքական անօդաչու թռչող սարքերի տեղակայման հիմնական վայրը կդառնա Ֆամագուստայից հյուսիս — արևմուտք գտնվող համանուն քաղաքում գտնվող Լեֆկոնիկո կոմերցիոն օդանավակայանը։ Սպասվում է, որ անօդաչուները, այդ թվում ՝ սպառազինությամբ հագեցած, արդեն կիրակի օրվանից կսկսեն թռիչքներ կատարել էներգետիկ հումքի որոնման համար Կիպրոսի շելֆի գազի հանքավայրի շրջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







