Ճամայկայի ներկայացուցիչ 23-ամյա Թոնի-էն Սինգհը դարձել է «Միսս աշխարհ 2019» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթողը, որը տեղի է ունեցել Լոնդոնում: Հեռարձակումն իրականացվել է մրցույթի պաշտոնական կայքում։
Սա Ճամայկայի երկրորդ ներկայացուցիչն է, որին հաջողվել է հաղթել մրցույթում։ Առաջին անգամ նրա հայրենակցուհին այդ տիտղոսը նվաճել էր 1993 թվականին։ Առաջին վիցե միսս կոչումը բաժին է հասել ֆրանսուհի Օֆելի Մեզինոյին։ Երկրորդ վիցե միսս է դարձել Սուման Ռաոն Հնդկաստանից։ Հաղթողին թագը հանձնել է «Միսս աշխարհ- 2018»-ի հաղթող մոդել Վանեսսա Պոնսե դե Լեոնը:
Նշենք, որ աշխարհում անցկացվող գեղեցկության մրցույթներից ամենահինն այս տարի վերադարձել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք, որտեղ 1951 թվականին թագադրվել է առաջին «Միսս Աշխարհ»- ը՝ շվեդ մոդել Կիկի Հոկանսոնը (1929-2011): «Միսս աշխարհ» 70-րդ հոբելյանական մրցույթը հաջորդ տարի կընդունի Թաիլանդը։ Ինչպես հայտարարում են մրցույթի կազմակերպիչները, մրցույթի նպատակն է «ամբողջ մոլորակի վրա խաղաղության պահպանումը, ականավոր կնոջ կերպարի ստեղծումը և սովից ու տարբեր հիվանդություններից տառապող երեխաներին աջակցություն ցուցաբերելը»:
Toni-Ann Singh from Jamaica is the 69th #Missworld pic.twitter.com/tgyTFFiuKU
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







