Սիրիայի Հալեպ քաղաքի «Քառասուն նահատակների» հայկական տաճարում յոթ տարվա ընթացքում առաջին անգամ պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները V դարում կառուցված եկեղեցին պայթեցրել էին 2015 թվականի ապրիլին։
Պայթյունի հետևանքով քանդվել էր եկեղեցու մոտ 70 տոկոսը։
Գրոհայիններից քաղաքն ազատագրելուց հետո սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք ֆինանսավորել է Հալեպի հայ համայնքը։
2019 թվականի մարտին եկեղեցին օծել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







