Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:00

Պուտինն ու Զելենսկին մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն․ Պեսկով

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին մի շարք հարցերի շուրջ անհամաձայնություններ ունեն։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»-ին՝ հղում անելով Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը։

Պեսկովի խոսքով՝ «նորմանդական ձևաչափով» հանդիպման ժամանակ Պուտինն ու Զելենսկին խոսել են միանգամայն տարբեր տերմինաբանությամբ։

Պուտինն ու Զելենսկին դեմ առ դեմ շփվել են տասը-տասնհինգ րոպե, մինչ նրանց խոսակցությունն ընդհատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ընդգծել է «նորմանդական ձևաչափով» աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։

«Նորմանդական ձևաչափը» դիվանագիտական խումբ է Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն է Դոնբասի իրադրության կարգավորումը: Ձևաչափը ձևավորվել է 2014 թվականի հունիսին՝ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափ հանման 70-ամյակի տոնակատարության ժամանակ։

Չորս երկրների առաջնորդներն առաջին անգամ քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքի ապաէսկալացման ուղիները:

Դեկտեմբերի 9-ին կայացել է «նորմանդական քառյակի»՝ Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի, Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու ՝ երեք տարվա ընթացքում առաջին գագաթնաժողովը: Դրանից հետո կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները։

«Նորմանդական ձևաչափով» հաջորդ հանդիպումը նախատեսված է չորս ամսից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+