U.S.News պարբերականը հրապարակել է 2019 թվականի արդյունքներով աշխարհի ամենահզոր երկրների վարկանշային աղյուսակը: Այն կազմվել է BAV Group-ի և Փենսիլվանիայի համալսարանի Wharton դպրոցի վերլուծաբանների համագործակցության արդյունքում: Վարկանիշը ձևավորվել է ըստ մի քանի ցուցանիշների՝ առաջնորդ, տնտեսական ազդեցություն, քաղաքական ազդեցություն, մասնակցություն միջազգային դաշինքներին և ռազմական ուժ:
Վարկանիշի առաջատարը Միացյալ Նահանգներն է, որը համարվում է ամենահզոր երկիրը, ունի աշխարհի ամենամեծ տնտեսությունը և ամենամեծ ռազմական բյուջեն: Ռուսաստանն ու Չինաստանը, հաջորդում են ԱՄՆ-ին:
Ցուցակում որպես ամենաքիչ ազդեցություն ունեցող երկրներ նշվում են Սլովակիան, Սլովենիան, ինչպես նաև Էստոնիան, Լատվիան և Լիտվան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







