Չինական իշխանություններն անդրադարձել են ԱՄՆ-ի կողմից ՉԺՀ երկու դիվանագետների արտաքսմանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին դեկտեմբերի 16-ին հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի Արտգործնախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Այդ մեղադրանքը փաստերի լրջագույն խեղաթյուրում է»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը` պահանջելով, որ ամերիկյան կողմն ուղղի իր սխալները:
Շուանը կոչ է արել ԱՄՆ-ին` պահպանելու Վիեննայի կոնվենցիայի դրույթները և ապահովելու ՉԺՀ-ի դիվանագետների իրավունքների պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ համաձայն The New York Times-ի փոխանցման` 2019թ. աշնանը ԱՄՆ-ն վտարել էր Չինաստանի դեսպանության երկու աշխատակցի` մեղադրելով նրանց Նորֆոլք քաղաքում ամերիկյան ռազմաբազայի տարածք ներթափանցելու փորձի մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







