Հնդկաստանի ավելի քան երկու հազար բնակիչ բողոքի ակցիայի է դուրս եկել իշխանությունների դեմ Հնդկաստանի քաղաքացիության օրենքի նոր տարբերակի պատճառով: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 17-ին ցուցարարները բողոքի ակցիաներ են իրականացրել Նյու-Դելիի հյուսիս-արևելքում` Սիլամպուր շրջանում: Դելիի ոստիկանության մամուլի ծառայության համաձայն` բախումների ընթացքում վնասվել են 2 քաղաքային և ոստիկանական ավտոբուս, ինչպես նաև մի քանի մոտոցիկլ:
Ցուցարարները փորձել են հասնել քաղաքի կենտրոն, սակայն կանգնեցվել են ոստիկանության կողմից: Համաձայն աղբյուրի` իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են մահակներ և արցունքաբեր գազ` ի պատասխան ցուցարարների քարերի:
Հիշեցնենք, որ սա վերջին օրերի ընթացքում նման երկրորդ դեպքն է: Կիրակի օրվանից ուսանողական ցույցեր են քաղաքում, որոնք զուգակցվում են բախումներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







