Սթիվեն Սփիլբերգ՝ աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։
Ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում, հրեաների ընտանիքում։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են՝ 5 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների10 լավագույն ֆիլմերն ըստ 10 ժանրերի ցանկում` 3 ֆիլմ։ Երեք անգամ արժանացել է Օսկարի, որից երկուսը՝ որպես լավագույն ռեժիսոր։
Նրա 20 ամենաշահութաբեր ֆիլմերը (200 միլիոն դոլլարից ավելի) ընդհանուր թվով աշխարհում հավաքել են 8,4 միլիարդ դոլարի եկամուտ։
Նրա հեղինակած ֆիլմերից են «Փրկել շարքային Ռայանին» (ստացել է Օսկար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում), «Արհեստական բանականություն», «Շինդլերի ցուցակը» (նվիրված հրեաների ցեղասպանությանը և այլն) և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







