Դեկտեմբերի 20-ը մարդկանց համերաշխության միջազգային օրն է։
Օրվա ընտրությունը կատարվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից, երբ ընդունվել է համապատասխան բանաձևը (№ A/RES/60/209)։
Օրվա խորհուրդը պայմանավորված է չքավորության դեմ ՄԱԿ-ի տասնամյա պայքարով։ Համերաշխությունը 21-րդ դարի մարդկության հիմնարար արժեքներից մեկն է,և դեկտեմբերի 20-ը նշվում է ամեն տարի՝ սկսած 2005 թվականից։
Համերաշխությունը հայացքների ու գործողությունների միասնություն է, փոխըմբռնում և փոխաջակցություն:
Չնայած օրը նշվում է ամբողջ աշխարհում, սակայն այն ոչ աշխատանքային օր չի համարվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







