Գերմանիան միջամտություն է անվանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով Գերմանիայի նախարարների կաբինետի հայտարարությանը։
ԱՄՆ կողմից կիրառվող սահմանափակումները վերաբերում են եվրոպական և գերմանական ընկերություններին։
Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական էներգետիկ քաղաքականության հարցերը պետք է լուծվեն Եվրոպայում, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ում
Գերմանիայի կառավարությունը, միաժամանակ, ափսոսանք է հայտնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Այս մասին ասված է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
«Դաշնային կառավարությունը» մերժում է նման արտատարածքային պատժամիջոցները։ Վաշինգտոնի գործողությունները Գերմանիայի ներքին գործերին միջամտություն է»,- գրել է Ուլրիկե Դեմմերը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20-ին ստորագրել է «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ պատժամիջոցները։
Սահմանափակումներն ուժի մեջ են մտել ստորագրելուց անմիջապես հետո։ Պատժամիջոցները կարող են սահմանվել այն ընկերությունների դեմ, որոնք տրամադրում են Բալթիկ ծովի հատակով խողովակները անցկացնելու համար: Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների բոլոր ամերիկյան ակտիվների ամբողջապես արգելափակվում են, ինչպես նաև արգելվում է ընկերության ներկայացուցիչների մուտքն ու գործունեությունը ԱՄՆ-ում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







