Forbes հեղինակավոր պարբերականը կազմել էայս տարվա ամենահաջողակ միլիարդատերերի ցանկը։
Forbes-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցնում Բերնար Արնոն՝ ֆրանսիական LVMH կորպորացիայի նախագահը, որի տնօրինության տակ են Givenchy Christian Dior, Louis Vuitton բրենդերը։ Երրորդ ամենահարուստ մարդու կարողությունն այս տարվա ընթացքում ավելացել է 40 միլիարդ դոլարով։
Forbes-ի ցուցակում երկրորդ տեղը գրավել է Facebook ընկերության սեփականատեր Մարկ Ցուքերբերգը, ում հարաստությունն այս տարի ավելացել է 22 միլիարդով։ Վարկանիշային աղյուսակում երրորդը Zara բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան է՝ 17,3 միլիարդ համապատասխան ցուցանիշով։
«Անհաջողակների» ցանկում, 2019-ի արդյունքների համաձայն, ընդգրկվել են հնդիկ գործարար Ազիմ Փրեմժին (կարողությունը պակասել է 14,1 միլիարդ դոլարով), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (13.1 միլիարդի նվազումով), ինչպես նաև Essel Group-ի նախագահ Սուբհաս Չանդրան (3,4 միլիարդ նվազումով)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







