Լիբիայի Ռազմածովային ուժերը երկրի արևելքում կալանել են Գրենադայի դրոշով նավարկող քաղաքացիական նավ, որի անձնակազմի անդամները Թուրքիայի քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Լիբիայի ազգային բանակի հայտարարությանը։
Նավը հասցվել է Ռաս ալ Հիլյալ նավահանգիստ, որտեղ ստուգելու են այդտեղ հայտնաբերված բեռը, ինչպես նաև իրականացնելու են նման իրավիճակներում նախատեսված գործընթացներ:
Ավելի վաղ Լիբիայի ազգային համաձայնության (ԱԱԽ) կառավարությունը հայտարարել էր, որ օգնություն է պահանջելու իր թուրք դաշնակիցներից՝ կախված իրադրության զարգացումից։ Ընդ որում, Անկարան չի բացառում իր զինվորականներին Լիբիա ուղարկելը՝ դաշնակիցներին աջակցելու համար։
Իսրայելի հետ հրադադարը փխրուն է․ Արաղչի
Իսրայելի հետ հրադադարը փխրուն է, հայտարարել է Իրանի Արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Tasnim-ը։ Նրա խոսքով՝ պատճառն ակնհայտ է, քանի...