The Guardian պորտալի կինոքննադատները կազմել են 2019 թվականի լավագույն սերիալների ցուցակը: Ցուցակը գլխավորում է HBO հեռուստաալիքի «Ժառանգները» դրաման։ Սերիալը պատմում է մեդիամագնատների ազդեցիկ ամերիկյան ընտանիքի մասին: Շոուի գլխավոր դերակատարներն են Նիկոլաս Բրաունը, Բրայան Քոքսը, Քիրան Քալքինը, Փիթեր Ֆրիդմանը և Հիամ Աբասը:
Երկրորդ հորիզոնականում է «Անպետքություն» սերիալը, որի երկրորդ եթերաշրջանը թողարկվել է 2019 թվականին:
Երրորդ հորիզոնականում «Չեռնոբիլ» պատմական դրաման է: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև «Տարիներ», «Առաքինություններ», «Անհավատալին», «Մատրյոշկայի կյանքերը» սերիալները, «Սա ժամանակ է Ալան Փաթրիջի հետ» կատակերգական թոք-շոուն և «Էյֆորիա» սերիալը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







