Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:07

Աֆղանստանի գործող նախագահը հաղթանակ է տարել ընտրություններում

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական արդյունքների համաձայն, հաղթանակ է տարել երկրի առաջնորդի պաշտոնի համար մրցավազքում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն ՝ հղում անելով Աֆղանստանի ազգային ընտրական հանձնաժողովի հայտարարությանը։

Աֆղանստանի ԿԸՀ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին կայացած քվեարկության նախնական արդյունքները։ Նախնական արդյունքների համաձայն՝ Ղանին հավաքել է ընտրողների ձայների 50,64 տոկոսը, երկրորդ տեղում է Աֆղանստանի գործադիր իշխանության ներկայիս ղեկավար Աբդուլա Աբդուլան՝ 39,52 տոկոս ձայներով:

Մոտ երեք ամիս առաջ կայացած քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակ հետաձգվում էր՝ կեղծիքների ու բացթողումների մասին հաղորդումների ու տեխնիկական խնդիրների պատճառով:

Աֆղանստանում նախագահական ընտրությունները կայացել են սեպտեմբերի 28-ին։ Քվեարկությունը տեղի է ունեցել անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում՝ այն տապալելու մտադրության մասին «Թալիբան» արմատական խմբավորման հայտարարության ֆոնին:

Աֆղանստանում նախագահական նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին։ Այն ժամանակ ևս հաղթել էր Աշրաֆ Ղանին, նրա անմիջական մրցակիցը Աֆղանստանի գործադիր իշխանության ներկայիս ղեկավար Աբդուլա Աբդուլան էր, ով հաղթել էր առաջին փուլը, սակայն բացարձակ մեծամասնություն չէր ստացել, իսկ երկրորդ փուլում պարտվել էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+