Սիրիական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին Սիրիայի Արաբական Հանրապետության բնական պաշարները գողանալու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի Արտգործնախարար Վալիդ Մուալեմը Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
«Սիրիական ժողովրդից գողանում են իր նավթային հարստությունները, և դա արվում է ԱՄՆ-ի կողմից»,-ասել է Մուալեմը:
Նախարարը նաև հայտնել է, որ Սիրիան միևնույն ժամանակ ագրեսիայի է ենթարկվում հյուսիսում Թուրքիայի կողմից: Ինչպես նշել է նախարարը, «Թուրքիան սպառնում է Սիրիայի միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ինչն ագրեսիա է»:
Ինչպես պնդում է նախարարը, «ԱՄՆ-ն, օգտագործելով իր անօրինական ռազմաբազան Էտ-Թաիֆում, անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հոմսի ուղղությամբ և ավիահարվածներ հասցրել նավթավերամշակող ենթակառուցվածքների ուղղությամբ»:
Ավելի վաղ Սիրիայի նավթի և հանքային պաշարների նախարարությունը ավիահարձակման մեջ մեղադրել էր ահաբեկիչներին:
Փարիզը ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ երկխոսություն կսկսի
Ֆրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել...