Իրանը շահագործման է հանձնել Արակեի ծանր ջրում շարժիչի երկրորդ շրջագիծը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով IRIB հեռուստառադիոընկերությանը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, շահագործման հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցել է դեկտեմբերի 23-ին, որին ներկա է եղել Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Շարժիչի այդ հատվածի մեկնարկը ունի առաջնահերթ նշանակություն»,- ասել է Ալի Աքբար Սալեհին:
Համաձայն 2015թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների և Գերմանիայի հետ Իրանի կնքած Գործողությունների համատեղ համապարփակ պլանի համաձայնագրի` Իրանը պարտավորվում է կառուցել Արակեի ծանր ջրերում շարժիչ` խաղաղ նպատակներով միջուկային հետազոտություններ իրականցնելու համար: Համաձայն պայմանավորվածությունների` իրանական իշխանությունները ոչնչացրել են այդ շարժիչի միջուկը:
2019թ. մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման աշխատանքները և կդադարեցնի շարժիչի արդիականցումը, քանի որ Համաձայնագրի մասնակիցները չեն կատարում Իրանի առաջ ունեցած իրենց պարտականությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







