Հայաստանը, համաձայն 2019-ի Մարդու ազատության ինդեքսի ( Human Freedom Index 2019)-ի, տարածաշրջանում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ինդեքսը ներառում է անձնական, քաղաքացիական և տնտեսական ազատությունները: Հայաստանը 54-րդն է, իսկ տարածաշրջանի առաջատարը Վրաստանն է՝ 41-րդ հորիզոնականով: Տարածաշրջանի մյուս պետություններից Ռուսաստանը 114-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 121-րդում, Թուրքիան՝ 122-րդում, Իրանը՝ 154-ում:
Առաջատարներն են Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Հոնկոնգը, Կանադան, Ավստրալիան, իսկ վերջին՝ 162-րդ հորիզոնականում Սիրիան է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







