Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:50

Կաթոլիկ աշխարհում մեկնարկել են Սուրբծննդյան տոնակատարությունները

Հիսուս Քրիստոսի ծննդավայր համարվող Բեթղեհեմ քաղաքում դեկտեմբերի 24-ի երեկոյան մեկնարկել են Սուրբծննդյան հանդիսությունները: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից մեկն է և աշխարհի ավելի քան 100 երկրներում պետական տոն է համարվում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի Ծնունդը տոնում են ոչ միայն կաթոլիկները, այլ նաև աշխարհի մի շարք երկրների ուղղափառներ, լյութերականներ և բողոքական այլ եկեղեցիներ:

Բեթղեհեմում Սկաուտների և Պաղեստինի գրեթե 30 քրիստոնեական դպրոցների աշակերտների նվագախմբերն ու երաժշտական անսամբլները մասնակցել են ավանդական տոնական շքերթին: Նրանք անցել են Աստղի փողոցով, որը տանում է դեպի Մսուրի հրապարակ և Քրիստոսի Ծննդյան տաճար:

Մսուրի հրապարակում, որը Բեթղեհեմի գլխավոր հարպարակն է, կենտրոնական տեղը զբաղեցրել են 16-մետրանոց եղևնին և Սուրբծննդյան տիկնիկ-արկղը՝ Հիսուսի, Կույս Մարիամի, Սուրբ Հովսեփի, մոգերի, մսուրում մանուկ Հիսուսի լիաչափ քանդակներով։

Այս տարի Բեթղեհեմում Սուրբ Ծնունդի նախօրեին օտարերկրացիներն ավելի շատ են, քան նախորդ տարի, նշում են քաղաքացիները:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ևս ավանդական Սուրբծննդյան պատարագ է մատուցվել, հայտնում է BBC-ին։

Վատիկանում ավանդական գիշերային պատարագին հավաքվել Էին հազարավոր հավատացյալներ: Բուն Սուրբ Ծնունդի օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ֆրանցիսկոս պապը հանդես կգա Urbi et Orbi («Հռոմին և աշխարհին») ավանդական ուղերձով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+