Bek Air ավիաընկերության Ալմաթի-Նուր Սուլթան չվերթի ինքնաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով մահացել է 15 ուղևոր, կա 35 վիրավոր։
Հասարակական առողջության պահպանման վարչության ղեկավար Տլեուխան Աբիլդաևը նշել է, որ ուղևորներից 14 մահացել են տեղում, իսկ 1 հոգի հիվանդանոցում է։ Նշվում է, որ տուժածներից 22-ի վիճակը ծանր է:
Թռիչքի ժամանակ ինքնաթիռը կորցրել է բարձրությունը, կտրուկ անկման ժամանակ բախվել բետոնե արգելապատնեշին և հարվածել շինությանը: Ինքնաթիռում եղել են 100 մարդ՝ 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







