Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է անհրաժեշտության դեպքում դեպի Լիբիա ռազմական ուժեր ուղարկելու պատրաստակամության մասին:
Թուրքիայի ռազմական ուժերը պատրաստ են ծառայություններ մատուցելու ինչպես երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է դեպի Լիբիա ռազմական ուժեր ուղարկելու պատրաստակամության մասին, եթե Տրիպոլիում Ազգային համաձայնության կուսակցությունը օգնություն խնդրի:
Նոյեմբերի 28-ին Անկարան և Տրիպոլին ստորագրել են համագործակցության վերաբերյալ հուշագիր, այդ թվում և ռազմական ոլորտում:
Նշենք, որ Լիբիայում այս պահին գործում է գործադիր իշխանության երկու մարմին` միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կուսակցությունը և Աբդալլա Աբդուրահման ատ-Տանիի ժամանակավոր կաբինետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







